• Փիրումյանների փ., 9, Արդարադատության Ակադեմիա
/ Ընդունելություն

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  1. Սահմանված ձևի լրացված և ստորագրված դիմումը, որը կարող եք բեռնել սույն բաժնում:
  2. Սահմանված ձևի ինքնակենսագրական տվյալների թերթիկը, որը ևս կարող եք բեռնել սույն բաժնում:
  3. Ընդունելության հայտի ընդունման և ուսումնասիրության համար գանձվող գումարի (3000 ՀՀ դրամ) վճարման անդորրագիրը / հանձնարարականը: Նշվածը կատարելու համար անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթուղթը ևս կարող եք դիտել և/կամ բեռնել սույն բաժնում:
  4. Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (դիմելու օրն անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ փաստաթղթի բնօրինակը, որը պատճենի հետ համադրելուց հետո նույն օրը վերադարձվում է):
  5. 3 x 4 չափսի 1 լուսանկար՝ գունավոր, վերջին վեց ամսվա վաղեմության:
  6. Բարձրագույն կրթություն ստացած լինելը հավաստող ավարտական փաստաթղթի պատճենը կամ բուհի համապատասխան տեղեկանքի պատճենը (դիմելու օրն անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ փաստաթղթի բնօրինակը, որը պատճենի հետ համադրելուց հետո նույն օրը վերադարձվում է: Տեղեկանքը ներակայացվում է այն դեպքում, երբ դիմորդը հանձնել է ամփոփիչ ավարտական քննությունները, և վերջինիս շնորհվել է բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան, սակայն ավարտական փաստաթուղթը (դիպլոմը) ուշ է տրվելու):
  7. Եթե դիմորդի բարձրագույն կրթություն ստանալը հավաստվում է օտարերկրյա պետությունում տրված ավարտական փաստաթղթով, ապա նշված փաստաթղթի հետ դիմորդը ընդունող հանձնաժողովին պետք է ներկայացնի նաև ստացած կրթության ճանաչումն ու համարժեքությունը հավաստող իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստացած կրթության համարժեքությունը ճանաչվում է միջազգային պայմանագրով կամ այլ իրավական ակտով: (Դիմելու օրն անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ փաստաթղթի բնօրինակը, որը պատճենի հետ համադրելուց հետո նույն օրը վերադարձվում է):

Բանկային ռեկվիզիտներ՝ ընդունելության փաստաթղթերի ընդունման վճարի համար

Դիմորդի դիմումի ձև

Ինքնակենսագրական տվյալների թերթիկ