• Փիրումյանների փ., 9, Արդարադատության Ակադեմիա
/ Նորություններ

Արդարադատության ակադեմիայում Արբիտրների Բարձրագույն Դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը և ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

05 Մայիս, 2022

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց տիկին Խաչիկյանին նախաձեռնության համար՝ կարևորելով արբիտրաժի դերը և նշանակություն
մեր պետության և հասարակության զարգացման համար:

«Համոզված եմ՝ համագործակցությունը օգտակար է լինելու թե՛ մերթե՛ ձեր ունկնդիրների համար»,- նշեց ռեկտորը:

Աննա Խաչիկյանը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնեցոր հետագայում
համագործակությունն է՛լ ավելի սերտ կլինի:

Armlegal Expo

Ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցավ Armlegal Expo 2019 առաջին ցուցահանդեսը:

Մասնակցում էին 30-ից ավելի փաստաբանական գրասենյակներ։

Հրավիրված էին դատաիրավական ոլորտը ներկայացնող կառույցների ղեկավարներ, փաստաբաններ, իրավաբաններ և իրավունքով հետաքրքրված քաղաքացիներ:

Արբիտրների Բարձրագույն Դպրոցը ևս մասնակցում էր Armlegal Expo 2019 ցուցահանդեսին։

Արբիտրների բարձրագույն դպրոցն անում է իր առաջին վստահ քայլերը

31 Հոկտեմբեր 2019, 12:44

Ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցավ Armlegal Expo 2019 առաջին ցուցահանդեսը:

Մասնակցում էին 30-ից ավելի փաստաբանական գրասենյակներ։

Հրավիրված էին դատաիրավական ոլորտը ներկայացնող կառույցների ղեկավարներ, փաստաբաններ, իրավաբաններ և իրավունքով հետաքրքրված քաղաքացիներ:

Արբիտրների Բարձրագույն Դպրոցը ևս մասնակցում էր Armlegal Expo 2019 ցուցահանդեսին։

Արբիտրաժի զարգացումն անհնար է առանց որակյալ կադրերի

31 Հոկտեմբեր 2019, 12:24

 

Ո՞վ է արբիտրը, ի՞նչ գործունեություն է ծավալում և դատական ի՞նչ հարցերի քննություն կարելի է վստահել արբիտրին։ Մեր հասարակությունում քչերը գիտեն այդ հարցերի պատասխանները, այնինչ շատերն են առնչվում ֆինանսական տարբեր խնդիրների հետ, հայտնվում դատական երկարատև ցայտնոտի մեջ, այն դեպքում երբ հենց արբիտրի օգնությամբ ընդամենը մեկ ամիս անց ձեռքում կունենային արդարացի վճիռ։

Ցավոք, մեր հասարակությունը դեռ բավականաչափորեն տեղեկացված չէ արդարադատության համակարգում արբիտրաժի դերի ու նշանակության մասին։ «Հաճախ երբ լսում են արբիտր, մարդիկ հարցնում են՝ դա ֆուտբոլի հե՞տ է կապված։ Այսինքն դեռ մարդիկ չեն պատկերացնում, որ արբիտրը նույն դատավորն է, որը գործում է արբիտրաժային դատարանում, շատ պայմանագրային ու ոչ պայմանագրային վեճեր է լուծում, և դրանով թեթևացնում է մեր դատարանների բեռը։ Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման  համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը», - ասում է Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը։ Դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին. հավաստագրեր ստացան 8 արբիտրներ։ Ըստ էության նրանք Հայաստանում վերապատրաստված առաջին պրոֆեսիոնալ արբիտրներն են։

Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Սոնա Հարությունյանը իրավաբան է, գործող փաստաբան  և համոզված է, որ արբիտրի հավաստագրով զարգացման ու առաջխաղացման ավելի լայն հնարավորություններ կստանա ու իր առջև մեծ հեռանկարներ կբացվեն. «Հաշվի առնելով մեր պետական դատարանների խիստ ծանրաբեռնվածությունը, երբ բոլոր դատավորների վարույթներում գտնվում են ահռելի քանակությամբ գործեր, և դրանով պայմանավորված կան դատական պրոցեսների անհարկի ձգձգումներ՝ արբիտրաժը պե՛տք է զարգանա, որովհետև արբիտրաժում ընդամենը մեկ ամսում կարող են լուծվել շատ վեճեր։ Մանավանդ որ ամբողջ աշխարհում, վաղուց արդեն նաև Ռուսաստանում, արբիտրաժային դատարանները մեծ համարում ունեն և գործում են մեծ արդյունավետությամբ։ Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես արբիտրաժը զարգանա, և մարդիկ կարողանան կարճ ժամկետում լուծել իրենց հարցերը և հասնեն արդարության»։

 

Դպրոցի ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, որ նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և այժմ դասավանդում է Արբիտրների բարձրագույն դպրոցում, ավելին՝ ըստ նրա դպրոցը պետք է գործեր վաղուց, որովհետև դրա անհրաժեշտությունը շատ կար.«Արբիտրաժի զարգացման համար մեծ կարևորություն ունի որակյալ արբիտրների առկայությունը, որովհետև եթե չունենք որակյալ արբիտրներ, չենք ունենա վստահություն արբիտրաժի նկատմամբ և զարգացած, աշխատող արբիտրաժային համակարգ։ Նմանատիպ կրթություն ստացած արբիտրները հնարավորություն կունենան աշխատել գործող կամ իրենց կողմից ստեղծված արբիտրաժներում և կզարգացնեն համակարգը։ Կձևավորվի վստահությունը նրանց՝ որպես բանիմաց և հմուտ մասնագետների հանդեպ»։ 

 

Արբիտրների բարձրագույն դպրոցում ուսումնառությունը տևում է 5 ամիս, որից 3 ամիսը բուն դասընթացներն են, 1 ամիս տևում է պրակտիկան հենց արբիտրաժային դատարանում և 1 ամիս քննաշրջան է։ Դասընթացները եղել են ցերեկային՝ ժամը 14:00-18:00-ն։ Դպրոցը համագործակցում է Փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի հետ, և իր դասերը կազմակերպում է Փաստաբանական դպրոցի լսարաններում: Միայն ցերեկային դասընթացների կազմակերպումը պայմանավորված է եղել նրանով, որ երեկոյան ժամերին Փաստաբանական դպրոցի դասերն են անցկացվում։ Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն ասում է, որ դիմողներ ավելի շատ կունենային, եթե կարողանային նաև երեկոյան հոսք բացել։ Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում այսուհետ կկազմակերպվեն նաև երեկոյան խմբեր։

 

Աշնանային դասընթացները սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իսկ թե ովքե՞ր կարող են արբիտր դառնալ և ի՞նչ պարտադիր պայմանով մանրամասնում է դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը. «Այս տարի ունեցանք 8 շրջանավարտ, բայց հարցազրույցներին մասնակցել էին 10-ից ավելի թեկնածուներ։   Ինչու՞  չանցան բոլորը։ Ունեինք ընդունելության պարտադիր պայման, թեկնածուները պետք է ունենան իրավաբանական գիտելիքներ։ Ճիշտ է՝ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ:

8 արբիտրներ այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ի սպաս դնել արբիտրաժի զարգացման ու ընդլայնման մեջ՝ դրանով նպաստելով իրավական երկրի կայացմանը։ Արբիտրների բարձրագույն դպրոցի շնորհիվ այդ պրոցեսը կլինի շարունակական, որն էլ առաջընթացի ավելի լայն հեռանկարներ կբացի արբիտրաժի համար։

Արբիտրաժի բարձրագույն դպրոցը կնպաստի Հայաստանում արբիտրաժի կայացմանը

31 Հոկտեմբերի 2019, 12:55

Արբիտրների բարձրագույն դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները: Առաջին շրջանավարտներն ընդամենը 8-ն են, բայց դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը համոզված է՝ նոր ուսումնական տարում ունենալու են ավելի մեծ թվով դիմորդներ, որովհետև հետաքրքրությունն արբիտրաժային գործունեության ու նրա ընձեռած հնարավորությունների հանդեպ գնալով աճում է: Արբիտրաժը զարգացման հիրավի լայն հնարավորություններ ունի. փաստում են նաև ոլորտի մասնագետները:

Արբիտրների բարձրագույն դպրոցը ստեղծվել է «Իրավունքի պաշտպան միավորում» հկ-ի նախաձեռնությամբ և Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի աջակցությամբ: Դպրոցի առաքելությունն է նպաստել Հայաստանում արբիտրաժի զարգացմանը, բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը արբիտրաժի մասին, արբիտրաժային դատարանները համալրել պրոֆեսիոնալ արբիտրներով: Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանի խոսքով մինչ այս նրանք, ովքեր ցանկացել են դառնալ արբիտր, Հայաստանում մասնագիտական որևէ դասընթացի մասնակցելու հնարավորություն չեն ունեցել, մի մասը վերապատրաստվել են արտասահմանում, բայց գործող արբիտրների մեծ մասը պարզապես իրավաբանական կրթություն ունեցող անձինք են.

«Ընդհանրապես ըստ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ, անգամ իրավաբանական կրթությունը պարտադիր պայման չէ: Ու բոլորը չէ, որ հաղթահարում են այն: Այս տարի գարնանային հոսքի դասընթացներին մասնակցելու համար մեզ դիմել էին 10-ից ավելի թեկնածու, բայց ընտրեցինք 8-ին»:

Այդ 8 արբիտրներն անցել են 5 ամսյա ցերեկային դասընթաց, որը կազմված էր 15 առարկաներից և անցկացվում էր Փաստաբանական դպրոցում: Երեք ամիս բուն դասընթացն է եղել, 1 ամիս պրակտիկան, 1 ամիս քննաշրջանը: Պրակտիկան կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժում: Պրակտիկայի ղեկավարը եղել է  նույն արբիտրաժի արբիտր Անի Մովսիսյանը. «Արբիտրաժի զարգացումը մեր երկրում շատ եմ կարևորում՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակ, որը կողմերի շահերը հաշվի առնելով՝  վեճերի լուծման ավելի լայն հնարավորություններով լավագույն ձևն է: Արբիտրաժի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը կնպաստի հասարակության լավագույն շահի և իրավական այնպիսի ինստիտուտի կայացմանը, ինչպիսին արբիտրաժն է: Կարծում եմ դրանից բոլորը կշահեն, համենայն դեպս, պետք է բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը, որպեսզի արբիտրաժի կարևորությունը հասկացվի»:

Հեռանկարները, որոնք կբացվեն նորավարտ արբիտրների առաջ շատ են: Արբիտրների բարձրագույն դպրոցի և Երևանի միջազգային արբիտրաժի միջև կնքվել է համաձայնություն, որով դպրոցի շրջանավարտները այստեղ աշխատանքի անցնելու հնարավորություն են ստանում: Երևանի միջազգային արբիտրաժային դատարանի նախագահ Էդգար Վահրադյանը մեծ բացթողում է համարում այն, որ արբիտրաժի ինստիտուտը Հայաստանում դեռ լիարժեք կայացած չէ,  ու որպես դրա հիմնապատճառ նշում է տեղեկացվածության պակասը և արբիտրների ինքուս լինելը. «Արբիտրների բարձրագույն դպրոցը ընդամենը մեկ տարի է, որ գործում է իր ամբողջ ծավալով և հույս ունեմ, որ դպրոցի շնորհիվ առաջիկա մի քանի տարում արբիտրաժի զարգացվածությունը և նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ավելի կաճեն: Ընդհանուր իրավասության դատարանները ևս կնպաստեն դրան, ելնելով իրենց ծանրաբեռնվածությունից, հենց իրենք էլ համապատասխան գործերը կուղղորդեն արբիտրաժ»: Իսկ արբիտրաժում առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի անկողմնակալ լուծում կարող են ստանալ այնպիսի վեճեր, ինչպիսիք են  քաղաքացիական հարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը, բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների ու նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման, ծառայությունների մատուցման, առևտրային գործակալության, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, ներդրման, ապահովագրության, համատեղ ձեռնարկատիրության, փոխադրումների հետ կապված իրավահարաբերություն և այլն:

Արբիտրաժի այս առավելությունները և գործունեության լայն ծավալն է հենց գրավել երկար տարիներ բանկի իրավաբանական ծառայության վարչության նախկին պետ, այժմ Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Հրաչյա Հովհաննիսյանին, որ նա որոշի ձեռք բերել իր երկրորդ մասնագիտությունը.

«Արբիտրաժային դատարանների զարգացումը հրատապ խնդիր է՝ կանգնած  մեր արդադատության համակարգի առաջ, քանի որ դատական ներկա համակարգը չի ապահովում այնպիսի հարցերի օպերատիվ ու արագ լուծում ինչպիսին է  օրինակ՝ աշխատավարձերի վճարումը, բանկերի հետ քաղաքացիների վեճերը և այլն։ Այնինչ այդ և բազմաթիվ այլ հարցեր շատ օպերատիվ ձևով կարող էին լուծվել  արբիտրաժային դատարանում ընդամենը մինչև մեկ ամսում: Ինչու՞ չուղղել նման հարցերը այնտեղ, չմասսայականացնել արբիտրաժների աշխատանքը, ինչու՞ ենք մեր հասարակությանը պահում կաղապարված: Չէ՞ որ արբիտրին դիմելու դեպքում քաղաքացին զերծ է մնում ավելորդ ծախսերից, դատական քաշքշուկներից, ժամանակի կորստից։ Այդ տեսանկյունից ես գտնում եմ որ արբիտրաժային դատարանների զարգացումը պետք է անընդհատ պրոպագանդվի, քաղաքացիներն իմանան, որ արբիտրին դիմելով իրենք միայն շահում են»:

Արբիտրների բարձրագույն դպրոցն այս հոկտեմբերին սկսել է դասերը իր հաջորդ հոսքի մասնակիցների հետ: Ի դեպ, աշնանային հոսքի դասերը երեկոյան են տեղի ունենում: Իսկ մյուս դասընթացը նախատեսվում է գարնանը:

Արբիտրը պետք է ունենա իրավաբանական կրթություն. Աննա Խաչիկյան՝ Արբիտրների դպրոցի տնօրեն

31 Հոկտեմբեր 2019, 12:43:48

Արբիտրների բարձրագույն դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները: Առաջին շրջանավարտներն ընդամենը 8-ն են, բայց դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը համոզված է՝ նոր ուսումնական տարում ունենալու են ավելի մեծ թվով դիմորդներ, որովհետև հետաքրքրությունն արբիտրաժային գործունեության ու նրա ընձեռած հնարավորությունների հանդեպ գնալով աճում է: Արբիտրաժը զարգացման հիրավի լայն հնարավորություններ ունի. փաստում են նաև ոլորտի մասնագետները: 

Արբիտրների բարձրագույն դպրոցը ստեղծվել է «Իրավունքի պաշտպան միավորում» հկ-ի նախաձեռնությամբ և Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի աջակցությամբ: Դպրոցի առաքելությունն է նպաստել Հայաստանում արբիտրաժի զարգացմանը, բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը արբիտրաժի մասին, արբիտրաժային դատարանները համալրել պրոֆեսիոնալ արբիտրներով: Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանի խոսքով մինչ այս նրանք, ովքեր ցանկացել են դառնալ արբիտր, Հայաստանում մասնագիտական որևէ դասընթացի մասնակցելու հնարավորություն չեն ունեցել, մի մասը վերապատրաստվել են արտասահմանում, բայց գործող արբիտրների մեծ մասը պարզապես իրավաբանական կրթություն ունեցող անձինք են. «Ընդհանրապես ըստ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ, անգամ իրավաբանական կրթությունը պարտադիր պայման չէ: Ու բոլորը չէ, որ հաղթահարում են այն: Այս տարի գարնանային հոսքի դասընթացներին մասնակցելու համար մեզ դիմել էին 10-ից ավելի թեկնածու, բայց ընտրեցինք 8-ին»: 

Այդ 8 արբիտրներն անցել են 5 ամսյա ցերեկային դասընթաց, որը կազմված էր 15 առարկաներից և անցկացվում էր Փաստաբանական դպրոցում: Երեք ամիս բուն դասընթացն է եղել, 1 ամիս պրակտիկան, 1 ամիս քննաշրջանը: Պրակտիկան կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժում: Պրակտիկայի ղեկավարը եղել է  նույն արբիտրաժի արբիտր Անի Մովսիսյանը. «Արբիտրաժի զարգացումը մեր երկրում շատ եմ կարևորում՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակ, որը կողմերի շահերը հաշվի առնելով՝  վեճերի լուծման ավելի լայն հնարավորություններով լավագույն ձևն է: Արբիտրաժի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը կնպաստի հասարակության լավագույն շահի և իրավական այնպիսի ինստիտուտի կայացմանը, ինչպիսին արբիտրաժն է: Կարծում եմ դրանից բոլորը կշահեն, համենայն դեպս, պետք է բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը, որպեսզի արբիտրաժի կարևորությունը հասկացվի»:

Հեռանկարները, որոնք կբացվեն նորավարտ արբիտրների առաջ շատ են: Արբիտրների բարձրագույն դպրոցի և Երևանի միջազգային արբիտրաժի միջև կնքվել է համաձայնություն, որով դպրոցի շրջանավարտները այստեղ աշխատանքի անցնելու հնարավորություն են ստանում: Երևանի միջազգային արբիտրաժային դատարանի նախագահ Էդգար Վահրադյանը մեծ բացթողում է համարում այն, որ արբիտրաժի ինստիտուտը Հայաստանում դեռ լիարժեք կայացած չէ,  ու որպես դրա հիմնապատճառ նշում է տեղեկացվածության պակասը և արբիտրների ինքուս լինելը. «Արբիտրների բարձրագույն դպրոցը ընդամենը մեկ տարի է, որ գործում է իր ամբողջ ծավալով և հույս ունեմ, որ դպրոցի շնորհիվ առաջիկա մի քանի տարում արբիտրաժի զարգացվածությունը և նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ավելի կաճեն: Ընդհանուր իրավասության դատարանները ևս կնպաստեն դրան, ելնելով իրենց ծանրաբեռնվածությունից, հենց իրենք էլ համապատասխան գործերը կուղղորդեն արբիտրաժ»: Իսկ արբիտրաժում առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի անկողմնակալ լուծում կարող են ստանալ այնպիսի վեճեր, ինչպիսիք են  քաղաքացիական հարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը, բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների ու նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման, ծառայությունների մատուցման, առևտրային գործակալության, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, ներդրման, ապահովագրության, համատեղ ձեռնարկատիրության, փոխադրումների հետ կապված իրավահարաբերություն և այլն:

Արբիտրաժի այս առավելությունները և գործունեության լայն ծավալն է հենց գրավել երկար տարիներ բանկի իրավաբանական ծառայության վարչության նախկին պետ, այժմ Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Հրաչյա Հովհաննիսյանին, որ նա որոշի ձեռք բերել իր երկրորդ մասնագիտությունը. «Արբիտրաժային դատարանների զարգացումը հրատապ խնդիր է՝ կանգնած  մեր արդադատության համակարգի առաջ, քանի որ դատական ներկա համակարգը չի ապահովում այնպիսի հարցերի օպերատիվ ու արագ լուծում ինչպիսին է  օրինակ՝ աշխատավարձերի վճարումը, բանկերի հետ քաղաքացիների վեճերը և այլն։ Այնինչ այդ և բազմաթիվ այլ հարցեր շատ օպերատիվ ձևով կարող էին լուծվել  արբիտրաժային դատարանում ընդամենը մինչև մեկ ամսում: Ինչու՞ չուղղել նման հարցերը այնտեղ, չմասսայականացնել արբիտրաժների աշխատանքը, ինչու՞ ենք մեր հասարակությանը պահում կաղապարված: Չէ՞ որ արբիտրին դիմելու դեպքում քաղաքացին զերծ է մնում ավելորդ ծախսերից, դատական քաշքշուկներից, ժամանակի կորստից։ Այդ տեսանկյունից ես գտնում եմ որ արբիտրաժային դատարանների զարգացումը պետք է անընդհատ պրոպագանդվի, քաղաքացիներն իմանան, որ արբիտրին դիմելով իրենք միայն շահում են»: 

Արբիտրների բարձրագույն դպրոցն այս հոկտեմբերին սկսել է դասերը իր հաջորդ հոսքի մասնակիցների հետ: Ի դեպ, աշնանային հոսքի դասերը երեկոյան են տեղի ունենում: Իսկ մյուս դասընթացը նախատեսվում է գարնանը:

​Արբիտրների բարձրագույն դպրոցի առաջին շրջանավարտները ստացան իրենց հավաստագրերը

31 Հոկտեմբեր 2019, 16:15

Ո՞վ է արբիտրը, ի՞նչ գործունեություն է ծավալում և դատական ի՞նչ հարցերի քննություն կարելի է վստահել արբիտրին։ Մեր հասարակությունում քչերը գիտեն այդ հարցերի պատասխանները, այնինչ շատերն են առնչվում ֆինանսական տարբեր խնդիրների հետ, հայտնվում դատական երկարատև ցայտնոտի մեջ, այն դեպքում երբ հենց արբիտրի օգնությամբ ընդամենը մեկ ամիս անց ձեռքում կունենային արդարացի վճիռ։

Ցավոք, մեր հասարակությունը դեռ բավականաչափորեն տեղեկացված չէ արդարադատության համակարգում արբիտրաժի դերի ու նշանակության մասին։ «Հաճախ երբ լսում են արբիտր, մարդիկ հարցնում են՝ դա ֆուտբոլի հե՞տ է կապված։ Այսինքն դեռ մարդիկ չեն պատկերացնում, որ արբիտրը նույն դատավորն է, որը գործում է արբիտրաժային դատարանում, շատ պայմանագրային ու ոչ պայմանագրային վեճեր է լուծում, և դրանով թեթևացնում է մեր դատարանների բեռը։ Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը», - ասում է Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը։ Դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին. հավաստագրեր ստացան 8 արբիտրներ։ Ըստ էության նրանք Հայաստանում վերապատրաստված առաջին պրոֆեսիոնալ արբիտրներն են։

Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Սոնա Հարությունյանը իրավաբան է, գործող փաստաբան և համոզված է, որ արբիտրի հավաստագրով զարգացման ու առաջխաղացման ավելի լայն հնարավորություններ կստանա ու իր առջև մեծ հեռանկարներ կբացվեն. «Հաշվի առնելով մեր պետական դատարանների խիստ ծանրաբեռնվածությունը, երբ բոլոր դատավորների վարույթներում գտնվում են ահռելի քանակությամբ գործեր, և դրանով պայմանավորված կան դատական պրոցեսների անհարկի ձգձգումներ՝ արբիտրաժը պե՛տք է զարգանա, որովհետև արբիտրաժում ընդամենը մեկ ամսում կարող են լուծվել շատ վեճեր։ Մանավանդ որ ամբողջ աշխարհում, վաղուց արդեն նաև Ռուսաստանում, արբիտրաժային դատարանները մեծ համարում ունեն և գործում են մեծ արդյունավետությամբ։ Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես արբիտրաժը զարգանա, և մարդիկ կարողանան կարճ ժամկետում լուծել իրենց հարցերը և հասնեն արդարության»։

Դպրոցի ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, որ նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և այժմ դասավանդում է Արբիտրների բարձրագույն դպրոցում, ավելին՝ ըստ նրա դպրոցը պետք է գործեր վաղուց, որովհետև դրա անհրաժեշտությունը շատ կար. «Արբիտրաժի զարգացման համար մեծ կարևորություն ունի որակյալ արբիտրների առկայությունը, որովհետև եթե չունենք որակյալ արբիտրներ, չենք ունենա վստահություն արբիտրաժի նկատմամբ և զարգացած, աշխատող արբիտրաժային համակարգ։ Նմանատիպ կրթություն ստացած արբիտրները հնարավորություն կունենան աշխատել գործող կամ իրենց կողմից ստեղծված արբիտրաժներում և կզարգացնեն համակարգը։ Կձևավորվի վստահությունը նրանց՝ որպես բանիմաց և հմուտ մասնագետների հանդեպ»։

Արբիտրների բարձրագույն դպրոցում ուսումնառությունը տևում է 5 ամիս, որից 3 ամիսը բուն դասընթացներն են, 1 ամիս տևում է պրակտիկան հենց արբիտրաժային դատարանում և 1 ամիս քննաշրջան է։ Դասընթացները եղել են ցերեկային՝ ժամը 14:00-18:00-ն։ Դպրոցը համագործակցում է Փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի հետ, և իր դասերը կազմակերպում է Փաստաբանական դպրոցի լսարաններում: Միայն ցերեկային դասընթացների կազմակերպումը պայմանավորված է եղել նրանով, որ երեկոյան ժամերին Փաստաբանական դպրոցի դասերն են անցկացվում։ Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն ասում է, որ դիմողներ ավելի շատ կունենային, եթե կարողանային նաև երեկոյան հոսք բացել։ Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում այսուհետ կկազմակերպվեն նաև երեկոյան խմբեր։

Աշնանային դասընթացները սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իսկ թե ովքե՞ր կարող են արբիտր դառնալ և ի՞նչ պարտադիր պայմանով մանրամասնում է դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը. «Այս տարի ունեցանք 8 շրջանավարտ, բայց հարցազրույցներին մասնակցել էին 10-ից ավելի թեկնածուներ։ Ինչու՞ չանցան բոլորը։ Ունեինք ընդունելության պարտադիր պայման, թեկնածուները պետք է ունենան իրավաբանական գիտելիքներ։ Ճիշտ է՝ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ:

8 արբիտրներ այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ի սպաս դնել արբիտրաժի զարգացման ու ընդլայնման մեջ՝ դրանով նպաստելով իրավական երկրի կայացմանը։ Արբիտրների բարձրագույն դպրոցի շնորհիվ այդ պրոցեսը կլինի շարունակական, որն էլ առաջընթացի ավելի լայն հեռանկարներ կբացի արբիտրաժի համար։

Արբիտրների բարձրագուն դպրոցը արբիտրաժի զարգացման հիմնաքարն է

31 Հոկտեմբեր 2019, 16:03

Ո՞վ է արբիտրը, ի՞նչ գործունեություն է ծավալում և դատական ի՞նչ հարցերի քննություն կարելի է վստահել արբիտրին։ Մեր հասարակությունում քչերը գիտեն այդ հարցերի պատասխանները, այնինչ շատերն են առնչվում ֆինանսական տարբեր խնդիրների հետ, հայտնվում դատական երկարատև ցայտնոտի մեջ, այն դեպքում երբ հենց արբիտրի օգնությամբ ընդամենը մեկ ամիս անց ձեռքում կունենային արդարացի վճիռ։

Ցավոք, մեր հասարակությունը դեռ բավականաչափորեն տեղեկացված չէ արդարադատության համակարգում արբիտրաժի դերի ու նշանակության մասին։ «Հաճախ երբ լսում են արբիտր, մարդիկ հարցնում են՝ դա ֆուտբոլի հե՞տ է կապված։ Այսինքն դեռ մարդիկ չեն պատկերացնում, որ արբիտրը նույն դատավորն է, որը գործում է արբիտրաժային դատարանում, շատ պայմանագրային ու ոչ պայմանագրային վեճեր է լուծում, և դրանով թեթևացնում է մեր դատարանների բեռը։ Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը»,-ասում է Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը։ Դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին. հավաստագրեր ստացան 8 արբիտրներ։ Ըստ էության նրանք Հայաստանում վերապատրաստված առաջին պրոֆեսիոնալ արբիտրներն են։

Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Սոնա Հարությունյանը իրավաբան է, գործող փաստաբան և համոզված է, որ արբիտրի հավաստագրով զարգացման ու առաջխաղացման ավելի լայն հնարավորություններ կստանա ու իր առջև մեծ հեռանկարներ կբացվեն. «Հաշվի առնելով մեր պետական դատարանների խիստ ծանրաբեռնվածությունը, երբ բոլոր դատավորների վարույթներում գտնվում են ահռելի քանակությամբ գործեր, և դրանով պայմանավորված կան դատական պրոցեսների անհարկի ձգձգումներ՝ արբիտրաժը պե՛տք է զարգանա, որովհետև արբիտրաժում ընդամենը մեկ ամսում կարող են լուծվել շատ վեճեր։ Մանավանդ որ ամբողջ աշխարհում, վաղուց արդեն նաև Ռուսաստանում, արբիտրաժային դատարանները մեծ համարում ունեն և գործում են մեծ արդյունավետությամբ։ Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես արբիտրաժը զարգանա, և մարդիկ կարողանան կարճ ժամկետում լուծել իրենց հարցերը և հասնեն արդարության»։

Դպրոցի ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, որ նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և այժմ դասավանդում է Արբիտրների բարձրագույն դպրոցում, ավելին՝ ըստ նրա դպրոցը պետք է գործեր վաղուց, որովհետև դրա անհրաժեշտությունը շատ կար. «Արբիտրաժի զարգացման համար մեծ կարևորություն ունի որակյալ արբիտրների առկայությունը, որովհետև եթե չունենք որակյալ արբիտրներ, չենք ունենա վստահություն արբիտրաժի նկատմամբ և զարգացած, աշխատող արբիտրաժային համակարգ։ Նմանատիպ կրթություն ստացած արբիտրները հնարավորություն կունենան աշխատել գործող կամ իրենց կողմից ստեղծված արբիտրաժներում և կզարգացնեն համակարգը։ Կձևավորվի վստահությունը նրանց՝ որպես բանիմաց և հմուտ մասնագետների հանդեպ»։

Արբիտրների բարձրագույն դպրոցում ուսումնառությունը տևում է 5 ամիս, որից 3 ամիսը բուն դասընթացներն են, 1 ամիս տևում է պրակտիկան հենց արբիտրաժային դատարանում և 1 ամիս քննաշրջան է։ Դասընթացները եղել են ցերեկային՝ ժամը 14:00-18:00-ն։ Դպրոցը համագործակցում է Փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի հետ, և իր դասերը կազմակերպում է Փաստաբանական դպրոցի լսարաններում: Միայն ցերեկային դասընթացների կազմակերպումը պայմանավորված է եղել նրանով, որ երեկոյան ժամերին Փաստաբանական դպրոցի դասերն են անցկացվում։ Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն ասում է, որ դիմողներ ավելի շատ կունենային, եթե կարողանային նաև երեկոյան հոսք բացել։ Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում այսուհետ կկազմակերպվեն նաև երեկոյան խմբեր։

Աշնանային դասընթացները սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իսկ թե ովքե՞ր կարող են արբիտր դառնալ և ի՞նչ պարտադիր պայմանով մանրամասնում է դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը. «Այս տարի ունեցանք 8 շրջանավարտ, բայց հարցազրույցներին մասնակցել էին 10-ից ավելի թեկնածուներ։ Ինչո՞ւ չանցան բոլորը։ Ունեինք ընդունելության պարտադիր պայման, թեկնածուները պետք է ունենան իրավաբանական գիտելիքներ։ Ճիշտ է՝ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ:

8 արբիտրներ այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ի սպաս դնել արբիտրաժի զարգացման ու ընդլայնման մեջ՝ դրանով նպաստելով իրավական երկրի կայացմանը։ Արբիտրների բարձրագույն դպրոցի շնորհիվ այդ պրոցեսը կլինի շարունակական, որն էլ առաջընթացի ավելի լայն հեռանկարներ կբացի արբիտրաժի համար։

Պրոֆեսիոնալ արբիտրներ կրթելու առաքելությամբ է ստեղծվել Արբիտրների բարձրագույն դպրոցը

31 Հոկտեմբեր 2019

Արբիտրաժը՝ որպես մեր դատաիրավական համակարգի համեմատաբար նոր բաղադրիչ, դեռ չի գործում իր հնարավորությունների ամբողջ ծավալով: Պատճառը հասարակությունում արբիտրաժի մասին տեղեկացվածության և պրոֆեսիոնալ արբիտրների պակասն է: Այնինչ արբիտրաժը մեծ դեր ունի իրավական պետության զարգացման և ամրապնդման մեջ, այն դատական համակարգի մի առանձին ճյուղ է և լուծում է կողմերի միջև ծագած բազմաթիվ ֆինանսական վեճերը։ Ըստ էության արբիտրը ևս արդարադատություն է իրականացնում։

Արբիտրաժի զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու համար էլ ստեղծվել է Արբիտրների բարձրագույն դպրոցը: Դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը մեծապես կարևորում է արբիտրաժի զարգացումը՝ մատնանշելով մեր դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ ծանրաբեռնվածությունը. «Դա բացասական է անդրադառնում դատական գործերի քննության ժամկետների վրա: Արբիտրաժի զարգացումը զգալիորեն կբեռնաթափի ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը: Իսկ արբիտրաժում հայտնված վեճերը կլուծվեն սեղմ ժամկետում, արագ ու օբյեկտիվ: Բայց արբիտրաժի զարգացման համար նախ պետք է բարձրացնել արբիտրաժի գործունեության ու առավելությունների մասին հասարակության տեղեկացվածությունը և ունենալ պրոֆեսիոնալ արբիտրներ»: Մինչև այս տարի չի եղել մի կրթական հարթակ, որը կպատրաստեր արբիտրներ: Գործող ոչ մեծ թվով արբիտրներն էլ հիմնականում ինքնուս են: Արբիտրների բարձրագույն դպրոցի շնորհիվ կլուծվի արբիտրաժը բարձրակարգ ու լավ պատրաստված պրոֆեսիոնալ արբիտրներով համալրելու խնդիրը: Բայց կա մեկ այլ խնդիր ևս «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Այսինքն՝ անգամ իրավաբանական կրթություն ունենալու պահանջ չկա: Չնայած դրան՝ Աննա Խաչիկյանը նշում է, որ Արբիտրների բարձրագույն դպրոց ընդունվելու համար հարցազրույցի ընթացքում դիմողներին տրվում են ընդհանուր հարցեր իրավագիտությունից. «Այդ առումով օրենքը թերի եմ համարում. արբիտրի աշխատանքը օրենքի հետ է, և նա պետք է շատ լավ իմանա օրենքները, կարողանա դատական վճիռներ կազմել, այսինքն՝ ունենա իրավաբանական գիտելիքների հիմնական բազա:

Չունենալով լավ արբիտրներ՝ մենք չենք ունենա լավ արբիտրաժ և հետևաբար չենք ունենա վստահություն արբիտրաժի հանդեպ: Արբիտրների բարձրագույն դպրոցը այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին: Նրանք ընդամենը 8-ն են, բայց այդ թիվը հետզհետե աճելու է համոզված է Աննա Խաչիկյանը. արբիտրաժի զարգացումը մեր արդարադատության հրամայականներից մեկն է այսօր: Արբիտրների բարձրագույն դպրոցում դասընթացները տևում են 5 ամիս, կազմակերպվելու են աշնանը և գարնանը: Դասերն անցկացվում են Փաստաբանական դպրոցի տարածքում և Փաստաբանների պալատի օժանդակությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը արբիտրաժի զարգացման մեջ Արբիտրների բարձրագույն դպրոցի դերը շատ բարձր է գնահատում. «Որպեսզի արբիտրաժի ինստիտուտը մեր երկրում կայանա պետք են որակյալ արբիտրներ: Այսօրվա գործող օրենսդրությունը չի նախատեսում արբիտրների որակավորման նվազագույն պայմաններ, ու այս առումով շատ ողջունելի է նման դպրոցի ստեղծման նախաձեռնությունը, որովհետև կպատրաստվեն պրոֆեսիոնալ արբիտրներ, ինչը չի կարող դրական չազդել զարգացման վրա: Մյուս կողմից նաև կա հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակ: Հասարակությունը չի վստահում մասնավոր դատավարություններին, որքան էլ մենք այսօր լսենք քննադատություններ պետական դատարանների հանդեպ, միևնույնն է քաղաքացին, մեղադրելով դատարանին, ավելի շատ չի վստահելու մասնավորին: Մեր ընդհանուր խնդիրն է այնպես անել, որ արբիտրաժի ինստիտուտը կայանա, Փաստաբանների պալատն էլ է հետաքրքրված այս ոլորտի կայացման մեջ, որովհետև դա հանգեցնելու է ընդհանուր իրավասության դատարանների բեռնաթափմանը, ինչը բնականաբար հանգեցնելու է ողջամիտ ժամկետների պահպանմանը: Այս առումով դատարաններն էլ պիտի գիտակցեն, որ արբիտրաժի ստեղծումն իրենց միայն օգնում է»: Արա Զոհրաբյանը Արբիտրների բարձրագույն դպրոցում նաև դասավանդել է «Արբիտրի վարքագծի էթիկա» առարկան:

Դպրոցի առարկայացանկում ընդգրկված է եղել 15 առարկա: Աշնանային հոսքի համար կավելանա մեկ առարկա ևս՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցեր», որը կվարի ԵՊՀ դասախոս, փաստաբանների պալատի անդամ, Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը. «Անչափ կարևորում եմ արբիտրաժի ինստիտուտի շարունակական զարգացումը: Այն որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակ թույլ կտա էականորեն նվազեցնել ինչպես դատարանների ծանրաբեռնվածությունն ու բարձրացնել վեճերի լուծման արդյունավետությունը, այդպես էլ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»:

Արբիտրաժը իրավաբաններին մասնագիտական աճի ու զարգացման լայն հնարավորությունն է ընձեռում: Առաջին ութ շրջանավարտներին կհաջորդեն նորերը, ու ոլորտի այս շարունակական համալրումը բարձրակարգ պրոֆեսիոնալ արբիտրներով կբարձրացնի հասարակության վստահությունը արբիտրաժի հանդեպ: Արդեն կազմավորվում է Արբիտրների բարձրագույն դպրոցի աշնանային հոսքը: Հաշվի առնելով նաև երեկոյան ժամերին ուսանել ցանկացողների թիվը, այսուհետ դպրոցում կգործեն և՛ ցերեկային, և՛ երեկոյան խմբեր:

Զարգացած արբիտրաժի հիմքում պետք է դրվի բարձրակարգ կրթությունը

31 Հոկտեմբերի 2019, 16:56

Հայաստանի Հանրապետությունում առկա արբիտրների շարքերը համալրվեցին ևս ութով: Նրանք հաջողությամբ ավարտել են Արբիտրների բարձրագույն դպրոցի 5-ամսյա դասընթացը և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ արբիտրաժի զարգացման ու կայացման գործում: Ըստ էության նրանք Հայաստանի առաջին վերապատրաստված արբիտրներն են և որակական ու մասնագիտական միանգամայն այլ, ավելի բարձր մակարդակ են ներկայացնում:

ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Այն փաստը, որ արբիտր դառնալու համար չի պարտադրվում, որ անձն իրավաբանական կրթություն ունենա, զգալիորեն անդրադառնում է արբիտրների մասնագիտական գործունեության որակի վրա, նրանցից հավելյալ ժամանակ ու ջանքեր է պահանջում համակարգին ադապտացվելու, մասնագիտության նրբություններին ու հմտություններին տիրապետելու համար: Հենց կրթական այդ բացը լրացնելու համար էլ 2007 թ. «Իրավունքի պաշտպան» ՀԿ –ն առայժմ հիմնեց Արբիտրների բարձրագույն դպրոցը, որն իր բուն գործունեությունը սկսեց ծավալել այս տարվանից և ունեցավ իր առաջին շրջանավարտները: Դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը նշում է, որ այս ընթացքում իրենք կարողացան կազմել մասնագիտական լուրջ առարկայացանկ, հավաքել դասախոսական ուժեղ կազմ,որի անդամներից յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի ու բարձրակարգ մասնագետ է. «Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը»:

Դասախոսական կազմում ընդգրկված են թե՛ արդեն գործող արբիտրներ, որոնք իրենց գործնական փորձն են փոխանցում նորեկներին, թե՛ հայտնի իրավաբաններ ու փաստաբաններ: Օրինակ՝ Արբիտրաժային դատավարություն առարկան վարել է Ֆինանսական արբիտրաժի նախագահ Սմբատ Մելիքջանյանը, Միջազգային առևտրային արբիտրաժ, UNCITRAL կանոններ և Նյույորքյան կոնվենցիա առարկան դասավանդել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը, Արբիտրի վարքագծի էթիկան՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ կորպորատիվ իրավունքը արբիտրաժում առարկան դասավանդել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Ապագա արբիտրներն ուսումնասիրել են նաև Դատական հոգեբանություն, Փաստարկում և ճարտասանություն առարկաները, որոնք անչափ կարևոր են այս ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար, անգամ անցել են այնպիսի նեղ մասնագիտական դասընթաց, ինչպիսին Մտավոր սեփականության վեճերն են արբիտրաժում: Այս առարկան դասախոսող, Մտավոր սեփականության ազգային գործակալության խորհրդատու Անդրանիկ Խաչիկյանը նշում է, որ մտավոր սեփականության բազմաթիվ հարցեր կան, որոնք կարող են լուծվել արբիտրաժում, անգամ եթե դրանք ամրագրված չեն պայմանագրով. «Ճիշտ է՝ որպես կանոն պետք է պայմանագիր լինի սուբյեկտների միջև, որ հարցը արբիտրաժային լուծում ստանա, բայց կան հարցեր, որոնք օրենքով են նախատեսված և օրենքն էլ ըստ էության կարելի է դիտարկել որպես պայմանագիր իրավատիրոջ, հասարակաության մյուս անդամների և պետության միջև: Հետևապես եթե դրանով պայմանավորված նորմը խախտվում է, ինչու՞ չդիմել արբիտրաժային դատարան: Բայց որպեսզի նման վեճերը ուղղենք արբիտրային դատարան,պետք է լինի համապատասխան օրենք, որը ցավոք դեռ չկա»:

Իհարկե լավ առարկայացանկ ու դասախոսական կազմ ունենալը դպրոցի ուժեղ կողմերից մեկն է, բայց պակաս կարևոր չէ նաև այն միջավայրը, որտեղ գործում է դպրոցը: Արբիտրների բարձրագույն դպրոցը իր գործունեությունը ծավալում է Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի օժանդակությամբ Փաստաբանական դպրոցի տարածքում: Այս կայացած դպրոցը հրաշալի հարթակ հանդիսացավ Արբիտրների դպրոցի կայացման համար: Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նշում է, որ այս համատեղ աշխատանքը դեռ շատ զգալի արդյունքներ կտա, մանավանդ որ արբիտրաժը Հայաստանում լիարժեք կայացած դեռ չես անվանի. «Թեև ունենք գործող արբիտրաժներ, բայց այս ոլորտը դեռ զարգացման կարիք ունի, իսկ դրա համար պետք են որակյալ արբիտրներ: Սա առաջին քայլն էր, մենք համատեղ ծրագրեր մշակեցինք, փորձեցինք օժանդակել արբիտրների դպրոցին մեր գործիքակազմով, և կարծում եմ՝ Փաստաբանական դպրոցը լավ հարթակ կդառնա, որ Արբիտրների բարձրագույն դպրոցը շարունակական զարգացում ունենալ»:
Այդ շարունակական զարգացումն ու հեռանկարները այս մասնագիտացման մեջ տեսնում են նաև նորավարտ արբիտրները, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած մասնագետ է և այս մասնագիտացումն էլ ընտրել է ոչ պատահականորեն: Օրինակ՝ տնտեսագիտության թեկնածու, Երևանի տնտեսագիտական համալսարանի դասախոս Ալբերտ Հայրապետյանն այս մասնագիտացումն ընտրել է գիտամանկավարժական գործունեության սահմաններն ընդլայնելու համար, ապագայում որպես Միջազգային առևտրային արբիտրաժ առարկայի դասախոս իր այստեղ կուտակած գիտելիքները ուսանողներին փոխանցելու հեռանկարով, մյուս կողմից տեսնելով ոլորտում բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ, որոշել է մասնագիտանալ այս ոլորտում՝ գիտելիքների զարգացման, հարստացման ու նոր պրոֆեսիոնալ կապերի ձեռք բերման համար:
Արբիտրների բարձրագույն դպրոցում դասընթացները ամեն տարի կկազմակերպվեն աշնանային և գարնանային հոսքերով, կկազմավորվեն ցերեկային և երեկոյան խմբեր: