Հավելված՝ Արբիտրների Բարձրագույն
Դպրոցի Կառավարման Խորհրդի՝
28.11.2018 թ. թիվ 12/1 որոշման
Խորհրդի նախագահ՝ Արթուր Դավթյան
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Ուսուցման Կազմակերպման Կարգ
I. Ընդհանուր դրույթներ
“Իրավունքի Պաշտպան Միավորում” ՀԿ-ին առընթեր Արբիտրների Բարձրագույն Դպրոցի
ուսուցման կազմակերպամ կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Արբիտրների Բարձրագույն
Դպրոցում ուսուցման կազմակերպման, գնահատման համակարգի, ունկնդիրների հաճաոումների
գրանցման կազմակերպման, պրակտիկայի ընթացքի և արդյունքների ամփոփման
կազմակերպման, քննությունների անցկացմանմ ինչպես նաև ուսումնական գործընթացից բոող
այլ հարցեր:
Դպրոցում ուսուցումը կազմակերպվում է «Առևտրային Արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով,
Դպրոցի կանոնադրությամբ, կարգով ու “Իրավունքի Պաշտպան Միավորում” Հասարակական
Կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ընդունած այլ իրավական ակտերով
սահմանված կարգով:
Դպրոցում ուսումնառությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
Ունկնդիրն ուսման վարձը վճարում է Դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրում
նշված ժամկետում՝ ուսումը սկսելու պահից 5 օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ
ուսումնառության պայմանագրում:
II. Ընդհանուր ուսուցում
Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթվա 2 (երկու) օրերի ընթացքում,
ժամը 10:00-18:00 սահմաններում:
Դասընթացների տևողությունը 3 (երեք) ամիս է, որին հաջորդում է պրակտիկայի փուլը:
Վերջինս իրականացվում է արբիտրաժային դատարանում և տևում է 1 (մեկ) ամիս:
Պրակտիկայի բարեհաջող ավարտից հետո՝ ամփոփիչ դրական արդյունքներ ապահովելու
դեպքում ունկնդիրները մասնակցում են ավարտական քննությունների, որոնց տևողությունը 1
(մեկ) ամիս է:
Դպրոցում ուսուցման տևողության հաշվարկն իրականցվում է ակադեմիական ժամերով: Մեկ
ակադեմիական ժամը սահմանվում է 40 (քառասուն) րոպե: Որպես կանոն՝ մեկ դասաժամը 2
միավորում է 2 (երկու) ակադեմիական ժամ: Դասամիջոցների տևողությունը սահմանվում է 15 - 30 րոպե:
Դպրոցում դասընթացներն անցկացվում են ուսումնական ծրագրերին (այսուհետև նաև՝
ուսումնական պլան) և առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ հաստատված
դասացուցակի:
Դասացուցակը հաստատվում է ոչ ուշ, քան ուսումնական պլանով նախատեսված դասընթացներն
սկսելուց 3 (երեք) օր առաջ և հրապարակվում Դպրոցի պաշտոնական կայքում
(www.arbitrs.am):
Դասացուցակը կարող է հաստատվել ըստ ուսումնական փուլերի կամ շաբաթական միջակայքով:
Դասացուցակը հաստատում և դրանցում փոփոխություններ է կատարում Տնօրենը կամ վերջինիս
հանձնարարությամբ ուսումնական գործընթացը համակարգող համապատասխան աշխատակիցը:
Առարկայական ծրագրերը հաստատվում են տնօրենի կողմից:
Քննությունների ժամանակացույցը դասացուցակի տեսքով տրամադրվեւմ է ունկնդիրներին
քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ:
III. Հաճախումների գրանցումը
Դասերին հաճախումների գրանցումը կատարվում է էլեկտրոնային հաշվառման համակարգի
միջոցով: Յուրաքանչյուր ունկնդիր իր հաճախումը հաստատում է անձամբ, նույնականացման
քարտի միջոցով (“առաջին գրանցումը՝ մուտք, հաջորդը՝ ելք” սկզբունքով), որի տվյալները
գրանցվում են էլեկտրոնային հաճախումների համակարգում:
Դասերի հաճախումների գրանցումը կարող է կատարվել պարզ թղթային եղանակով՝
էլեկտրոնային հաշվառման համակարգի չգործելու կամ անհրաժեշտ այլ դեպքերում:
Անկախ հաշվառման համակարգում ունկնդրի մուտքի կամ ելքի գրանցման առկայությունից՝
տվյալ դասաժամի համար արձանագրվում է ունկնդրի բացակայություն, եթե հոստատվում է, որ
ունկնդիրը ներկա չի գտնվել տվյալ դասաժամին:
Բացակայությունը հարգելի համարվելու համար ունկնդիրը պարտավոր է ներկայացնել դիմում,
որում պետք է ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ և կցվեն համապատասխան
փաստաթղթեր:
IV. Պրակտիկայի անցկացում
Եռամսյա դասընթացների ավարտից հետո ունկնդիրներն իրականցնում են պրակտիկա՝
արբիտրաժային դատարաններում: Պրակտիկայի նպատանկերը, թեման, կարգը և վայրը
որոշվում են Տնօրենի կողմից և իրականացվում համապատասխան դասախոսի ղեկավարությամբ:
Պրակտիկան ավարտելուց հետո այն ղեկավարող դասախոսը Տնօրենին է ներկայացնում
ունկնդիրների ամփոփիչ արդյունքները, որոնց դրական լինելու դեպքում ունկնդիրները
հնարավորություն են ստանում հանձնել ավարտական քննություններ:
V. Քննությունների անցկացման եվ գնահատման կարգ
Պրակտիկայի ամփոփիչ դրական արդյունքներ ունենալու դեպքում ունկնդիրները ստանում են
քննություններ հանձնելու հնարավորություն:
Քննությունների պարունակությունը հիմնված է անցած առարկաների նյութի վրա, իսկ
ավարտական քննության ժամանակ ունկնդիրները պետք է վճիռ գրեն ՝ըստ տրված իրավիճակի՝
գործի դնելով դասերի և արբիտրաժային դատարանում իրականացրած պրակտիկայի ժամանակ
ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:
Ակադեմիական արդարություն ապահովելու նպատակով քննության ժամանակ ունկնդրին չի
թույլատրվում՝
օգտագործել նորմատիվ իրավական ակտեր, օրենքների մեկնաբանություններ, նախապես
կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում՝ նման տեղեկություններ պարունակող կամ
տրամադրող աուդիո և այլ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, օգտվել համացանցից,
հեռախոսից,
քննասենյակում այլ ունկնդիրների հետ խոսել կամ որևէ կերպ հաղորդակցվել կամ
խոչընդոտել քննության բնականոն ընթացքին:
Կարգի 23-րդ կետը պահանջները խախտած ունկնդիրը հեռացվում է քննասենյակից և
համարվում է առաջադրանքը չկատարած: Հեռացման վերաբերյալ կազմվում է համապատասխան
արձանագրություն, որի մասին զեկուցվում է Տնօրենին, և տվյալ քննությունը համարվում է
ձախողված:
Գնահատումն իրականացվում է միավորային համակարգով կամ ստուգարքային եղանակով:
Գնահատման չափանիշները սահմանվում են առաջադրանքով:
Միավորային համակարգով գնահատման գործընթացում դասախոսն առաջնորդվում է հետևյալ
սանդղակով ՝
Միավոր
Արդյունք
18 – 20
Գերազանց
15 – 17
Լավ
12 – 14
Բավարար
0 – 11
Անբավարար
Ստուգարքային եղանակով գնահատման դեպքում արձանագրվում է դրական՝ “ստուգված”, կամ
բացասական՝ “չստուգված”, արդյունքը:
Քննությանը չներկայանալը, առաջադրանքը չկատարելը, ինչպես նաև սահմանված ժամկետում
առաջադրանքը չավարտելը ունկնդրի համար հավասարեցվում է “անբավարար” (0 միավոր կամ
“չստուգված”) արդյունքին:
Անբավարար արդյունքի դեպքում քննության վերահանձնում յուրաքանչյուր առարկայի համար
թույլատրվում է մեկ անգամ: Եթե ունկնդիրը քննությանը (վերահանձնմանը) չի ներկայացել
հարգելի պատճառով, ապա բացառիկ դեպքերում Տնօրենի հրամանով կարող է տրամադրվել ևս
մեկ վերահանձնման հնարավորություն:
V. Քննությունների արդյունքների արձանագրումն ու հրապարակումը
Քննությունների արդյունքներն ամրագրվում են քննական տեղեկագրերում, որոնք հաստատում է
Տնօրենը կամ վերջինիս հասնձնարարությամբ ուսումնական գործընթացը համակարգող
համապատասխան աշխատակիցը: քննաշրջանի ավարտից հետո ողջամիտ ժամկետում
հրապարակվում են դրա արդյունքները՝
Դպրոցի կայքէջում (www.arbitrs.am)
Դպրոցի ցուցատախտակին՝ թղթային տարբերակով կամ
անհատական էլեկտրոնային նամակով:
V. Քննության արդյունքների բողոքարկումը
Քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ունկնդիրն իրավունք ունի
քննածրջանի արդյունքները հրապարակելուց հետո 3 (երեք) օրվա ընթացքում բողոքարկել դրանք
Տնօրենին:
Քննության արդյունքի բողոքարկման դեպքում Տնօրենի հրամանով կարող է կազմվել քննական
հանձնաժողով:
Այն դեպքերում, երբ քննության արդյունքների հետ կապված վիճարկվող հարցերը տեխնիկական
բնույթի են՝ չեն հակասում դասախոսի և ունկնդրի դիրքորոշմանը, լուծման համար չեն
պահանջում մասնագիտական քննարկում, դրանք կարող են լուծվել Տնօրենի կողմից՝ միանձնյա:
VI. Ուսուցման ավարտը
Ուսուցման և քննական արդյունքներն ամփոփելուց հետո, Տնօրենի հրամանով տասն օրվա
ընթացքում ԴՊրոցը դրական արդյունքով ավարտած ունկնդրին տրամադրում է հավաստագիր,
իսկ ոչ բավարար արդյունքով ավարտած ունկնդրին՝ տեղեկանք:
Ունկնդրին հեռացման հարցը Տնօրենի կողմից նեռրկայացվում է Խորհրդի քննարկմանը
հետևյալ դեպքերում՝
ուսումնառության ընթացքում 10%-ից ավելի՝ անհիմն բացակայությունների
արձանագրության դեպքում,
արբիտրաժային դատարանում իրականացված պրակտիկան անբավարար
արդյունքով ամփոփելու դեպքում,
ուսւմնական գործընթացը խանգարելու, Դպրոցի անձնակազմի, դասախոսական կազմի կամ այլ
ունկնդիրների հանդեպ անհարգալից վերաբերմունք և/կամ ոչ պատշաճ պահվածք ցուցաբերելու
դեպքում,
քննություններից առանց հիմնավորման բացակայելու դեպքում:
VII. Եզրափակիչ դրույթներ
Կարգն ուժի մեջ է Խորհրդի կողմից հաստատվելու օրվան հաջորդող օրվանից և գործում է
անժամկետ:
Կարգում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի որոշմամբ:
Կարգով չնախատեսված և Դպրոցի այլ մարմիններին չվերապահված ուսումնական գործընթացի
հետ կապված հարցերը լուծվում են Տնօրենի կողմից: